Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Այբ» հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, հետադարձ կապ տալու իրավունքից

«Այբ» հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, հետադարձ կապ տալու իրավունքից
15.06.2018 | 22:23

«Այբ» կրթական հիմնադրամն անդրադարձել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ այսօրվա հայտարարություններին: Հիմնադրամը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ:

Հայտնում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ արդյունք պաշտոնապես չի ստացել։ Ուստի, հիմնադրամը նաև հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր դիրքորոշումը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մեկնաբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից։

«Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ իր գործունեության թափանցիկությանը, նաև համոզված լինելով մեր պաշտոնական կայքում և նախարարությանը տրամադրված ֆինանական հաշվետվությունների և փաստաթղթերի արժանահավատությանը, որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել նախարարի կողմից հնչեցված թվերը՝ հաշվի առնելով այն, որ ուսումնասիրության արդյունքները հիմնադրամին պաշտոնապես ներկայացված չեն։

Հ․Գ․ Եթե «իրողություն է փոխվել», և ուսումնասիրության արդյունքներին ուսումնասիրվող կառույցը տեղեկանում է սոցիալական ցանցերից, խնդրում ենք մեզ հուշել այն կայքը, որտեղ կարող ենք «լայք»-ով կամ «դիսլայք»-ով հայտնել մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը՝ հրապարակված տվյալների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 3083

Մեկնաբանություններ